«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


Ո՞Վ Է ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ

«Ազգ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը օրերս մերժել է ՀՌԱԿ ներքին հեղաշրջմամբ ատենապետ հռչակված Հարութ Առաքելյանի գրանցումը: Թերթը առիթ ունեցել էր անդրադառնալու ՀՌԱԿ-ում տեղի ունեցած վերջին փոփոխությանըՙ նշելով, որ դրա իրական պատճառը Հ. Առաքելյանի փորձն էր «վերընտրվելու» միջոցով խուսանավելու կուսակցության անշարժ գույքի անօրինական վաճառքի պատասխանատվությունից: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանիՙ առկա բողոքի հիման վրա «անշարժ գույքի» գործը ուղարկվել է Երեւանի Կենտրոնի ոստիկանություն հետագա քննության համար:

Պետռեգիստրի մերժումը փոխում է իրերի դասավորությունը ՀՌԱԿ-ում, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք ականատես լինել ատենապետի աթոռի համար պայքարի երկրորդ ռաունդին: Ի դեպ, ՌԱԿ ատենապետ Մայք Խարաբյանը արդեն հասցրել էր շնորհավորել Հ.Առաքելյանի ատենապետությունը եւ փաստորեն հայտնվում է հիմար վիճակում, քանի որ դե յուրե ատենապետ շարունակում է մնալ Էդվարդ Անտինյանը, որին ատենապետի պաշտոնում առաջադրել էր նույն ինքը Հարութ Առաքելյանը կուսակցության 19-րդ համագումարում:

«Ազգը» հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա ՀՌԱԿ-ում ստեղծված նոր իրավիճակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4