«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղվածՙ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը (վերջինս «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է) փոխանցման նախատեսվող գործարքի վերաբերյալ եւ այն, որ ընկերությունը հաստատում է իր պատրաստակամությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հետ համապարտությամբ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում կընդունի հաստատելու «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4