Երեկ 76 տարեկան հասակում անակնկալ հեռացավ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանում ՀՌԱԿ խմբակցության անդամ Լազր Գալստյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18-20-ը, Երեւանի Թումանյան 11, բնակ. 62 հասցեում: Հուղարկավորությունըՙ վաղըՙ սեպտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:
***
Լազր Գալստյանի մահվան կապակցությամբ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը ցավակցություններ է հայտնում նրա հարազատներին ու բարեկամներին:
Նույն կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնում Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունը: