Շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալեւսկայայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Աննա Մուզիչուկն ու Չժու Չենը, Վիկտորիա Չմիլիտեն ու Չժաո Սյուեն, Յու Վենցզյունն ու Բաթյույագ Մունգունտուլը: Հոու Յիֆանը հաղթեց Տան Չժունիին, Ժուան Լուֆեյն էլ պարտության մատնեց Բեթյուլ Յիլդիզին:
7 տուրից հետո 5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հոու Յիֆանը եւ Ժուան Լուֆեյը: Նրանց կես միավոր են զիջում Չժաո Սյուեն ու Աննա Մուզիչուկը: Էլինա Դանիելյանը Եկատերինա Կովալեւսկայայի հետ 2 միավորով բաժանում է 10-11-րդ տեղերը: