«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ալբենայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակից հայ շախմատիստներից 3 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքի են հասել Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանն ու Հովհաննես Գաբուզյանը:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Մանուելը հաղթեց Բարտու Էրսոզին, իսկ Տիգրանն առավելության հասավ Դավիթ Մարտինսի նկատմամբ: Բացի հայ շախմատիստներից, եւս 5 մասնակիցներ ունեն 3-ական միավոր:

Հովհաննես Գաբուզյանը Գլեբ Ապրիշկոյի, Դավիթ Անտոնի, Կլեմենտի Սուչեւի եւ Մատե Բագիի հետ 3 միավորով գլխավորում է մինչեւ 16 տարեկանների մրցաշարի աղյուսակը: Առաջատարներին կես միավոր է զիջում Կարեն Գրիգորյանը, որը հաշտություն կնքեց Ջայմե Սանթոսի հետ:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Օսկար Վիզորեկի հետ ու վաստակեց 2 միավոր: Հայկ Վարդանյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտինՙ միավորը կիսելով Վայդաս Սետկաուսկասի հետ: 3 միավորով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ

Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում հայերից լավագույն արդյունքն ունի Միքայել Մկրտչյանը, որը վաստակել է 2,5 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց Թեոդոր Դոլանի հետ: 2-ական միավոր ունեն Կոնստանտին Յայլոյանը, Էդուարդ Հարությունյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Յավոր Թոդորովը, Կիրիլ Վիալիչկան եւ Ալեքսեյ Սարանան:

Արամ Հակոբյանը 2 միավոր է վաստակել մինչեւ 10 տարեկանների մրցաշարում: Այստեղ առաջատարները 7 շախմատիստներ են, որոնք վաստակել են 3-ական միավոր:

Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջող են ելույթ ունենում Սոնա Ասատրյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Սոնան մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթեց Կատերինա Ստեպկինային, իսկ Մարիան պարտության մատնեց Էլինա Օտիկովային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4