«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆՁՆԵՑԻՆ

Հայաստանի հինգ ներկայացուցիչներՙ Արմինե Անտոնյանը, Սյուզաննա Սարգսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Արման Բարսեղյանն ու Վարդան Դավթյանը մասնակցել են Բաթումում կազմակերպված լողափնյա հանդբոլի մասնագետների սեմինարին, որը վարել է Լեհաստանից հրավիրված Անդրեյ Չավորսկին:

Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները գործնական եւ տեսական պարապմունքներ են անցկացրել, հարստացրել իրենց գիտելիքները: Մեր 5 պատվիրակներն էլ հաջող հանձնեցին քննությունները ու հավաստագրեր ստացան: Հայ մասնագետներն իրավունք ստացան մասնակցելու 2012-ի մայիսին Ավստրիայում կայանալիք հաջորդ սեմինարին: Միայն դրանից հետո նրանց իրավունք կտրվի սպասարկելու հաջորդ տարի Բաթումում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության հանդիպումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4