Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: