«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Աշոցքում դպրոց կկառուցվի: Նորակառույցի 4 մասնաշենքերից երկուսը նախատեսված են ուսումնական պարապմունքների, մնացած երկուսըՙ մարզական պարապմունքների եւ դպրոցական միջոցառումների համար: Շենքը ապահովված կլինի կենտրոնական ջեռուցման եւ օդափոխության համակարգով: Դպրոցն իր հարկի տակ կընդունի 360 աշակերտի: Հողային աշխատանքներն ավարտված են, շենքի հիմքը կառուցված է: Գյուղի ներկայիս դպրոցը կառուցվել էր 1970-ականներին, չուներ կենտրոնական ջեռուցում, շինությունն անբարեկարգ էր: Դպրոցի տնօրեն Հասմիկ Խաչատրյանի փոխանցմամբՙ դպրոցը լավ ավանդույթներ ունի, շրջանավարտների 90 տոկոսը ուսումը շարունակում է Երեւանի կամ Գյումրիի կրթական հաստատություններում: «Արդի պայմանները կշահագրգռեն երեխաներին շարունակել արժեւորել կրթությունը»:
Հ. Հ.