«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑԻՆ

«Էկոտոմատո» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը փոփոխվեց ստեղծվելիք ջերմոցային տնտեսությանն անհրաժեշտ մոտ 40 ապրանքատեսակների ներկրումը դյուրացնելու նպատակով, իսկ «Ռուսալ Արմենալ» եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվեցին մինչեւ 2012-ի սեպտեմբերի 8-ը եւ 2014-ի օգոստոսի 25-ը: Կառավարության ընդունած այս որոշումների մասին նշվեց, որ երկու ընկերությունն էլ ունեն արտահանման ուղղվածություն, ինչը կարող է խթանել նոր ներդրումների իրացումը եւ արտաքին շուկաներում մեծացնել տեղական արտադրանքի մրցունակությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4