Երեկ «Փարիզյան սուրճ» սրճարանում տեղի ունեցավ Պողոս Պողոսյանի ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էին բազում արվեստագետներ, լուսանկարիչներ եւ այլք: Ցուցահանդեսին ներկայացված էին Վիլիամ Սարոյանի լուսանկարները եւ բնապատկերներ: «Ազգ»-ի հետ զրույցում «Փարիզյան սուրճ» սրճարանների ցանցի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանն ասաց. «Հայաստանի կյանքում մշակույթը մեծ դեր ունի եւ «Փարիզյան սուրճը» խթանելով մշակութային միջոցառումների առկայությունըՙ միշտ պատրաստ է աջակցել: Հաճախակի հանդիպելով անճաշակության, նմանատիպ ցուցահանդեսները կկանխեն այն: Հուսով եմ ցուցահանդեսները շարունակական բնույթ կկրեն»:
Այն հարցին, թե այսօրվա լուսանկարչական մեր դպրոցում ում է համարում լավագույն արվեստագետ, վաստակավոր լուսանկարիչ Պողոս Պողոսյանն ասաց ` Գագիկ Հարությունյանին եւ Մարտին Շահբազյանին: Հայկական լուսանկարչական դպրոցը համեմատելով այլ ազգերի դպրոցների հետ, նա պատասխանանեց. «Գտնվում ենք բարձր դիրքերում, բոլորին հավասար` թե գեղանկարչությամբ, թե լուսանկարչությամբ»:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ