Շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը 87-րդ քայլին սեւերով հաղթեց Բաթյույագ Մոնգոնտուլին: Դա Էլինայի 2-րդ հաղթանակն էր մրցաշարում: Դանիելյանը 3 միավորով 9-րդ տեղում է:
8-րդ տուրից հետո միանձնյա առաջատար դարձավ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը սպիտակներով հաղթեց Վիտորիա Չմիլիտեին: Յիֆանը վաստակեց 6 միավոր: Իսկ ահա մյուս առաջատար Ժուան Լուֆեյը պարտվեց Չժաո Սյուենին: Վերջինս 5,5 միավորով շրջանցեց Լուֆեյին, որն ունի 5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Աննա Մուզիչուկըՙ հաշտություն կնքելով Տան Չժունիի հետ: Վերջինս Յու Վենցզյունի հետ ունի 4,5 միավոր: Վենցզյունը պարտության մատնեց Բեթյուլ Յիլդիզին: Չժու Չեն-Կովալեւսկայա պարտիան ավարտվեց ոչ-ոքի: