Նման խմբակցության անունից Օնտարիոյի հայությանը սեպտեմբերի 15-ի հաղորդագրությամբ կոչ է արվում աչալուրջ լինել եւ ճիշտ ընտրություն կատարել հոկտեմբերի 6-ին սպասվող նահանգային կառավարության ընտրություններում:
Առաջիկա չորս տարիներին իշխանության ղեկավար դիրքեր զբաղեցնելու համար պայքարում են լիբերալներըՙ Դալտոն Մկգինտիի առաջնորդությամբ, պահպանողականներըՙ Թիմ Հուդակի առաջնորդությամբ, եւ դեմոկրատներըՙ Անդրեա Հորվարթի առաջնորդությամբ:
Հայերին իրազեկ դարձնելու նպատակով հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերջին երկու խմբակցությունները մշտապես սկզբունքային դիրքորոշում են որդեգրել հայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ եւ երբեք չեն տատանվել հստակորեն կողմնորոշվելու թուրքական կառավարության տարածած ստերի դեմ:
Իսկ Դալտոն Մկգինտիի խմբակցությո՞ւնը: Անցած ութ տարիների ընթացքում, որ նրանք կառավարվել են, հարկերի բարձրացումից եւ փողերի անտեղի վատնումից զատ ժողովուրդը ոչինչ չի ստացել: Հայտնի սկանդալներից մեկը էլեկտրոնային առողջապահության վրա վատնված գումարներն են եղել, որի հետեւանքով 14-16 միլիարդ դոլարի դեֆիցիտ է արձանագրվել:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, հաղորդագրությունը նշում է, որ ոչ մի վարչապետ այնքան թշնամական չի եղել հայերի ու հայկական հարցերի նկատմամբ, որքան Մկգինտին: Երեք տարբեր առիթներով նա խոչընդոտել է ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու մյուս խմբակցությունների առաջարկը: Նրա կառավարությունը նաեւ հայերի հանդեպ ատելություն սերմանելու միջոցառումներ է կազմակերպել «Քուինչ» պուրակում, որտեղ ելույթ ունեցողներից մեկը եղել է «Ստամբուլից ժամանած դեսպանը»: Մեկ տարվա ընթացքում երեք անգամ ընդունելություն է իրականացվել Տորոնտոյի թուրք հյուպատոսի պատվին, որն իր հակահայկական պատգամներն է ուղղել խորհրդականներին:
«Սրանք միայն չնչին մասն են այդ խմբակցության վարած քաղաքականության: Շատ ավելի ծանրակշիռ փաստեր կան կուլիսների հետեւում կատարված քայքայիչ գործողությունների մասին, որոնք միայն անհամաձայնություններ են առաջացրել Օնտարիոյի բազմամշակույթ բնակիչների շրջանում:
Քվեատուփերին մոտենալիս հարց տվեք ինքներդ ձեզ, թե արդյոք արժե՞ այդ խմբակցությանը երրորդ անգամ ընտրել: Նրանք ճիշտ ու արդար գործելու հնարավորությունը երկու անգամ բաց են թողել: Այս անգամ ճիշտ վարվեք հանուն արդար Օնտարիոյի», գրված է հաղորդագրության մեջ:
Հ. Ծ.