«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


«ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱԼԼԱԴԸ»` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումը կեզրափակվի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակումՙ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացմամբ: Մեկ ժամ 20 րոպե հանդիսատեսը կվայելի հայ կոմպոզիտորների` Տերտերյան, Աճեմյան, Կոմիտաս, Միրզոյան, Եկմալյան, Բաբաջանյան, Խաչատրյան, ամենահայտնի դասական ստեղծագործությունները: Երաժշտությանը զուգահեռ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագներ: «Հերոսական բալլադ»-ին կմասնակցեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական ակադեմիական երգչախումբը, նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, «Բարեկամություն» անսամբլն ու Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը:

Համերգ-ներկայացումը կուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների, եւ դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի եւ անկախ պետականության 20 տարվա պատմությունից: «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ այն հանդիսատեսին կպարգեւի տրամադրությունների փոփոխություն, ցնծություն, կորուստ, ցավ, հպարտություն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4