«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ազգ»-ն իր ընթերցողներին տեղեկացրել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող սփյուռքահայ համայնքների օրեր միջոցառումների ծրագրի մասին: Ծրագրի անդրանիկ միջոցառումը նվիրված էր իրանահայ համայնքին, իսկ սեպտեմբերի 16-ից մեկնարկում է «Պոլսահայ համայնքի օրեր Հայաստանում» միջոցառումների շարքը:

Սեպտեմբերի 17-ին, ժ.19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում` տեղի կունենա «Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ կունենան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը եւ այլք:

«Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանական երեկոյի հանդիսավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը: Համերգային ծրագրով հանդես կգան երգչուհի Լյուսի Քահվեջյանը եւ դաշնակահար Համասփյուռ Մանուկյանը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4