«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


«ԴԱԼԱՐՆ» ՈՒ ԻՐ ՏԱՐԱԶՆԵՐԸ

«Պոլսահայ համայնքի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կայացավ «Հայերի դերը Կ. Պոլսի մշակութային կյանքում» գիտաժողով եւ Կարո Քյուրքմանի գրքերի շնորհանդեսը: Երեկոյան Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ պոլսահայ «Դալար» երգի ու պարի խմբի ավանդական հայկական տարազների ցուցադրությունը սկսած 1590-2011 թթ.: Մինչ այդ սփյուռքի նախարարությունում կայացավ Մխիթարյան Սանուց միության «Դալար» երգի եւ պարի խմբի մամուլի ասուլիսը, որին ներկա էին խմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն եւ միության անդամներ: Ջուլիա Մութլուն ներկայացրեց Սանուց միության «Դալար» եւ «Մարալ» երգի ու պարի խմբերի ստեղծման պատմությունը, 18-19-րդ դարերում հին հայկական տարազների վերականգման եւ ներկայացման գաղափարն ու իրականացումը: Գյումրիից հետ, սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ սեպտեմբերի 19-ին Վանաձորում կկայանա «Դալար»-ի ավանդական հայկական տարազների ցուցադրությունը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4