Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.00-ին կախվել է «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը:
Արա Հայրապետյանին 2008 թ. ապրիլի 22-ին Երեւանի քրեական դատարանը դատապարտել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1 եւ 4 կետերով, 34-176 հոդվածի 2 մասով, 35-175 հոդվածի 2 մասով եւ 65 հոդվածով:
Ա. Հայրապետյանը թողել է գրություն, որում խնդրել է կատարածի համար ոչ մեկին չմեղադրել, եւ որ իր արարքը պատժի հետ կապ չունեցող անձնական դրդապատճառներ ունի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին