«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


20 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ ԴԵՄՊԻՆԳԻ, ԽՏՐԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԱՆՀԻՄՆ ԳՆԱՃԻ ՀԱՄԱՐ

Տուգանվեց լուծվող սուրճի խոշորագույն ներկրող «Մոկոնաթ» ընկերությունը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերությանը, դեմպինգի, խտրական գների կիրառման եւ անհիմն գնաճի համար տուգանեց 20 մլն դրամի չափով:

Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ մի որոշ ժամանակահատված «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, իրականացրել է դեմպինգ եւ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրքՙ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Համաձայն ընկերության կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքովՙ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելովՙ ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունՙ 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառելով արդեն քառակի թանկՙ 3300 դրամով: Դրանով «Մոկոնաթը» տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներովՙ ստանալով գերշահույթ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4