Չինաստանի Շենչժեն քաղաքում ավարտվեց շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 2-րդ փուլը: Ավարտական 3 տուրերում Էլինա Դանիելյանը վաստակեց 2 միավոր: Նա հաղթեց Չժաո Սյուեին, հաշտություն կնքեց Բեթյուլ Յիլդիզի եւ Հոու Յիֆանի հետ: 11 հնարավորից վաստակելով 5 միավոր, Էլինա Դանիելյանը գրավեց 8-րդ տեղը: Ինչ խոսք, այս արդյունքը չի կարելի բավարար համարել Էլինայի համար, որն ինչպես Ռոստովում, Չինաստանում էլ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Երկու փուլերի ընդհանուր արդյունքով Էլինան վաստակել է 95 միավոր:
Ինչպես եւ Ռոստովում, Գրան պրիի խաղարկության 2-րդ փուլում էլ հաղթող ճանաչվեց աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղում 7 միավորով Աննա Մուզիչուկն է: 6,5-ական միավոր վաստակեցին Յու Վենցզյունն ու Տան Չժոնգին: Լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը գրավեց Վենցզյունը:
2 փուլերի ընդհանուր հաշվարկով 320 միավորով առջեւից է ընթանում Հոու Յիֆանը: 2-րդ արդյունքն ունի Աննա Մուզիչուկը (240 միավոր):