«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՍՎԻԴԼԵՐՆ Է

Պյոտր Սվիդլերը դարձավ Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: 4 պարտիայից բաղկացած եզրափակիչ մրցախաղում նա 2,5-1,5 հաշվով հաղթեց իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկին: Վճռորոշ եղավ մրցակիցների առաջին պարտիան, որում Սվիդլերը հաղթեց սեւերով: Հաջորդ 3 պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 3-րդ տեղի համար պայքարում Վասիլի Իվանչուկը 2,5-1,5 հաշվով հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4