«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԱՐԴԵՆ 80 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի նորընտիր անդամներ Ջեֆ Դենհամն ու Քորի Գարդները միացել են Ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ Ռոբերտ Դոլդին` կոչ անելով իրենց գործընկերներին աջակցել բանաձեւին, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «ԱՄՆ կառավարության անընդունակությունը` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ամոթալի է: Ժամանակն է, որ կառավարությունը պաշտոնապես միանա մեր ընտրողների եւ աշխարհի մարդկանց ձայներին` դիմագրավելու Հայոց ցեղասպանության ժխտմանը», ասված է կոնգրեսականների նամակում: Բանաձեւին արդեն աջակցում է 80 կոնգրեսական:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4