Վրաստանի գազտրանսպորտային ընկերությունը «Հայռուսգազարդին» տեղեկացրել է, որ երեկվանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքները` Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացման աշխատանքներ: Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Հ. Հ.