«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԹՈՒՐՔԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱ՜...

Վերջին շրջանում մեր երաժշտությունը ռաբիսանում է: Դա դեռ ոչինչ, բայց նաեւ թուրքանում է` անհարկի կլկլոցներով: Որպես ապացույց, եվրոտեսիլներում մեր չաստղերի, ավելի ճիշտ` ստեպ-ստեպ առկայծող կայծերի ու նրանց` ականջ սղոցող ռաբիսամոլությունն ազգային վիրավորանք է, որը տիրաժավորված, դրոշմվում է հայ մարդկանց սրտերում:

Բայց համաթուրքականացումը` գուցեեւ պանթուրքիզմի բազմաբնույթ դրսեւորումներից այս մեկը, եվրոպական որեւէ լեզվով գրանցումը, հարկավ լատինատառ, ներկայացվում է թուրքալատինատառ: Եվ այսպես... հայտնի է, որ եվրոպական գրեթե բոլոր լեզուներում առկա է երկհնչույթ x տառը: Թուրքերենով ներկայացվող օտարալեզու այս x-երը ներկայացվում են ks-ով:

Հայաստանում եւս այս ձեւով թուրքա(տառ)ցվում են եվրոպալեզու եզրերն ու բառերը:

Այսպես օրինակ` TAXI-ն գրվում է TAKSI:

Սա դեռ ոչինչ, քանզի տաքսի մեքենաների կատարներին ամփոփված պլաստիկ ցուցիչը ժամանակին հիմնականում ներկրվում էր Թուրքիայից` գրված թուրքերենով:

Սակայն աններելի է, երբ Հայաստանում եվրոպական լեզուներով գրված գովազդային վահանակները թուրքացվում են. «Արաքս» գինին հենց պիտակի վրա ներկայացված է ARAKS:

Կինո «Մոսկվայի» մերձակայքում կարծես թուրքերին է հրավիրում «Արաքս» սրճարանն իր ARAKS վահանակով, իսկ կենդանաբանական այգու հանդիպակաց կայանատեղիում ARAKS-ը չգիտես թե ինչ ծառայություն է առաջարկում` թերեւս թուրքերին հայտնի:

Բա՞...

ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հ.Գ. Վերոհիշյալ «Արաքս» սրճարանի աշխատակիցներին եւ տնօրենին ժամանակին ապարդյուն տեղեկացվել է այս անհեթեթության մասին: Վերջերս մի նոր կարմիր պաստառ մարդկանց սրճարան է հրավիրում նոր` Arax գրելաձեւով, մինչդեռ վահանակը մնում է նույն վիճակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4