«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

Ես Հակոբն եմ, 12 տարեկան: Ես չունեմ իմ հասցեն ինտերնետում, այդ պատճառով խնդրել եմ բարեկամուհուս` Նարե Գորոյանին, որ ուղարկի ձեզ այն, ինչ թելադրում եմ: Իմ ընտանիքը շտապ օգնության կարիք ունի: Հայրիկս շատ վատառողջ է. բժիշկներն ուզում են նրան վիրահատել: Դա այնքան էլ թանկ վիրահատություն չէ ասում են, բայց մենք ոչինչ չունենք: Ես դեռ փոքր եմ, բայց եթե մեծ լինեի, կաշխատեի, որ վճարեի պապայիս բուժման համար: Ես ունեմ եւս երկու եղբայր եւ քույրիկ: Նրանք դեռ սովորում են, շատ մեծ չեն, բայց աշխատանք են փնտրում, չեն կարողանում գտնել: Մայրիկս էլ աշխատանք չունի: Պապաս արդեն որքան ժամանակ է` անկողնային հիվանդ է, եւ մենք չենք կարողանում որեւէ տեղից գումար գտնել: Դա 600 հազար դրամ է, որը մեզ համար չափազանց մեծ գումար է. դա անհնարին մի բան է իմ ընտանիքի համար, մենք չենք պատկերացնում մեր վաղվա օրը: Ես վախենում եմ, ուզում եմ ինչ-որ բան անել: Իմ հայրիկին շատ եմ սիրում. մի ժամանակ նա աշխատում էր, հիմա` չի կարողանում, ասում է, որ եթե բուժվի, նորից կաշխատի: Բայց հիմա մայրիկս անընդհատ պարտքով գումար է վերցնում, որ մեզ համար սնունդ գնի, հայրիկիս համար` դեղեր: Ես կարծում եմ, որ պետք է պայքարենք:

Ուզում եմ գտնել բարի մարդկանց, ուզում եմ խնդրել նրանց, որ օգնեն ինձ: Ես կաղոթեմ Աստծուն, որ գտնվեն այդ մարդիկ, խնդրում եմ, եթե կարող եք, տարածեք այս նամակը: Ես ուրիշ ոչինչ չեմ ուզի Աստծուց, եթե բուժվի իմ սիրելի պապան: Ես չեմ երազում գեղեցիկ կոշիկներ ու հագուստ ունենալու մասին, չեմ երազում համակարգիչ, բջջային հեռախոս ունենալ, միայն ուզում եմ հայրիկս էլ չտանջվի քույրս, եղբայրներս, մայրիկս:

Եթե իմ պապան բուժվի, ես աշխարհի ամենաերջանիկ երեխան կլինեմ:

Ես չունեմ բջջային հեռախոս, սա մեր տան հեռախոսահամարն է` (+374) 10458238: Ես սպասելու եմ այն կարեւոր զանգին, որը գուցե փոխի մեր ամբողջ կյանքը: Ես հավատում եմ, որ ինձ կզանգեն, ես անպայման սպասելու եմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4