«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ուղեւորվեց Թբիլիսի, որտեղից մեկնեց Բաքու, որտեղ մեկնարկելու է աշխարհի հերթական առաջնությունը: Այն վարկանիշային է: Բացի առաջնության մեդալներից, կխաղարկվեն նաեւ Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը: Դրանց կարժանանան քաշային յուրաքանչյուր կարգում լավագույն արդյունքի հասած 6 բռնցքամարտիկները

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մարզիչներ Կարեն Աղամալյանի ու Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվել տարվա գլխավոր ստուգատեսին: Մեր բռնցքամարտիկներն ուսումնամարզական մի քանի հավաքներ են անցկացրել, մասնակցել են զանազան մրցումների:

Բաքվում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) եւ Արմեն Սիմոնյանը (գերծանր քաշ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4