Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան անցկացրեց լեռնային մրցավազքի հանրապետության առաջնությունը, որն 8-րդն էր: Առաջնությունն անցկացվեց 3 փուլով: Ինչպես տեղեկացանք ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանից, նախորդ տարիների համեմատ տեխնիկական պարկը համալրվել է ժամանակակից ավտոմեքենաներով (Հոնդա-Ցիվիկ, Հոնդա-Ագուրա, Պեժո-306, Գոլֆ): Առաջնությունում բավականին համառ պայքար ծավալվեց մրցանակային տեղերի համար: Ի վերջո, 1,6 լիտր շարժիչով մեքենաների մրցաշարում հաջողությունն ուղեկցեց Ռոբերտ Առաքելյանին: Իսկ Հոնդա-Ագուրա 2 լիտր շարժիչով մեքենաների մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ Վարո Ակոպյանը:
Վերջին շրջանում մարզաձեւը հանրապետությունում վերելք է ապրում: Ավտոսպորտ են տեղափոխվել երիտասարդ մարզիկներ «Դրագ-Ռեսինգ» մարզաձեւից, որի առաջնությունը (5 փուլով) եւս անցկացնում է ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան: