Երկօրյա այցով` սեպտեմբերի 23-25-ը, Նիցցայում կգտնվի Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս Նիցցայում է քաղաքապետ, Ալպ Մարտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ՛Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով: Պաշտոնական այցելության ընթացքում կկազմակերպվի Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ընդունելություն: Քաղաքապետը կմասնակցի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման արարողությանը: Երեւանը եւ Նիցցան քույր քաղաքներ են 2007թ. սեպտեմբերից: Հետեւաբար այցի ընթացքում քաղաքապետները կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Քաղաքապետը կհանդիպի նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին:
Հ. Հ.