«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ԿԻՐԹ ՈՒ ԳՐԱԳԵՏ ՍՊԱ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԿԽՈՒՍԱՓԵՆՔ ՇԱՏ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիալ նիստի ժամանակ քննարկվել են նախարարության եւ արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն ու առկա խնդիրները:

Նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադառնալով բանակի խնդիրներինՙ շեշտել է, որ ռազմակրթության ոլորտում բարեփոխումները զինված ուժերի առաջնահերթություններից են: «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից: Ուսյալ եւ մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, եւ նրա ենթակա ստորաբաժանման միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երեւույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել եւ հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում: Նա իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ եւ կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երեւույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4