Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդ. Մուշեղյանի ուշադրության կենտրոնում են եղել երեխաները: Դա էլ հիմք է հանդիսանում, որ Արաբկիրում օրեցօր շատանում են խաղահրապարակները, բարեկարգվում բակերը, տեղադրվում նոր մարզասարքեր:
Եվ ահա ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ին ծնված արաբկիրցի նորածինների համար անակնկալ էր պատրաստվել: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին ծննդատներ - նվերներ հանձնեցին երջանիկ մայրերին (մանկական հագուստի հավաքածու, երեխայի խնամքի պարագաներ):
Նմանօրինակ վերաբերմունքը երեխաների` մեր ապագայի նկատմամբ, վստահություն է ներշնչում - տրամադրում էլ ավելի բարի ու նվիրական գործերի: