«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2011-09-28 | #172, 2011-09-29 | #173, 2011-09-30


ԵՎՍ ՄԵԿ ԿՈՐՈՒՍՏ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը եւս մեկ կորուստ ունեցավ Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում: Ռինգը պարտված թողեց նաեւ ասպարեզ դուրս եկած մեր ընտրանու 2-րդ ներկայացուցիչըՙ Արթուր Խաչատրյանը: Նա 8-15 հաշվով պարտվեց իրանցի Էհսան Ռուզբահանիին մինչեւ 81 կգ քաշայինների մրցավեճում:

Այսպիսով, առայժմ մեր հավաքականը կորուստներ է կրում: Մինչ այդ պայքարից դուրս էր մնացել 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մեր հավաքականի կազմում ասպարեզում մնացել են 5 բռնցքամարտիկներ: Նրանցից առաջինը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը, որի մրցակիցն է մոնղոլ Թուվշիբաթ Բյամբան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4