Հոկտեմբերի 14-16-ը Աբու Դաբիում կանցկացվի ձյուդոյի Գրան պրիի խաղարկության հերթական փուլը: Այդ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 ձյուդոյիստներՙ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Հիշեցնենք, որ օրերս Տաշքենդում ավարտված մրցաշարում Ժաննա Ստանկեւիչը դարձել էր բրոնզե մրցանակակիր: