Վաղը, հոկտեմբերի 2-ին, լրանում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, Իրանում Հայաստանի նախկին դեսպան, Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի երկարամյա աշխատակից, մեր թերթի հավատարիմ բարեկամ Գեղամ Ղարիբջանյանի ծննդյան 60 տարին: Հոբելյանի առիթով մեր եւ ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում ենք եւ հոբելյարին մաղթում արգասաբեր նորանոր տասնամյակներՙ հայոց պետականության ծառայության եւ անձնական կյանքում:
«ԱԶԳ»