Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում են նաեւ 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը, առայժմ անհաջող են հանդես գալիս հայ բռնցքամարտիկները: Հայաստանի 3-րդ պատվիրակն էլՙ Սամվել Մաթեւոսյանը ռինգը թողեց պարտված: Մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում Սամվելը 11-22 հաշվով զիջեց մոնղոլ Թուվշիբաթ Բյամբային: Մեր թիմի կազմում մնացին 4 բռնցքամարտիկներ, որոնք դեռեւս ռինգ դուրս չեն եկել: