«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2011-10-01 | #175, 2011-10-04 | #176, 2011-10-05


ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 7 բռնցքամարտիկներից ասպարեզում մնացել է միայն Անդրանիկ Հակոբյանը: Մինչեւ 75 կգ քաշային կարգում Անդրանիկը 2-րդ հաղթանակը տոնեցՙ 18-12 հաշվով պարտության մատնելով լեհ Թոմաշ Յաբլոնսկուն: 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը մեքսիկացի Խուան Մերկադոն է, որը 19-10 հաշվով պարտության մատնեց նորզելանդացի Խոսեպ Բլակբուռնին:

Հաջող են հանդես գալիս ՌԴ հավաքականի կազմում ընդգրկված երկու հայ բռնցքամարտիկներ Միշա Ալոյանը (52 կգ) եւ Դավիթ Հայրապետյանը (49 կգ): Վերջինս արդեն օլիմպիական ուղեգիր է նվաճելՙ 1/8 եզրափակիչում ջախջախելով լեհ Լուկաշ Մաժչուկին (24-7): Մինչ այդ Դավիթը հաղթել էր ամերիկացի Էրոս Կորեային (23-10): Ալոյանը պարտության է մատնել Օթենգ Օթենգին (18-5):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4