Հոկտեմբերի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ հայոց Արեւելյան թեմ:
Այցի ընթացքում Նորին սրբությունը հանդիպումներ կունենա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Վեհափառ հայրապետին ուղեկցում է Մայր աթոռի միաբան Տ. Արիս աբեղա Տոնոյանը: