20-րդ դարի մեծագույն զինավաճառներից մեկը
Հոկտեմբերի 6-ին Մայամիի (Ֆլորիդա, ԱՄՆ) «Հայալիա» հիվանդանոցում 82 տարեկան հասակում սրտի կաթվածի հետեւանքով մահացել է Սարգիս Սողանալյանը: 1990-ական թվականներին նրա անունը վայր չէր իջնում աշխարհի, հատկապես Մ. Նահանգների մամուլի էջերից: Հակասական մի անձնավորություն, որ ճանաչված էր որպես դարի մեծագույն զինավաճառներից մեկը, որ, միաժամանակ սերտորեն համագործակցում էր ամերիկյան գաղտնի ծառայությունների հետ: Իրանի դեմ Իրաքի շղթայազերծած պատերազմում նա Սադդամ Հուսեյնի զենքի գլխավոր հայթայթիչն էր ամերիկյան իսկ կողմի քաջալերանքով, իսկ հետագայում աղմկահարույց դատական բազմաթիվ գործեր ձեռնարկվեցին նրա դեմ նույնՙ ամերիկյան իշխանությունների խարդավանքներով:
Ծնված Բեյրութում, հաճընցի ծնողներից, 80-90-ականներին նա առատաձեռն մասնակցություն էր ունենում ազգային եւ կուսակցական (հնչակյան) զանազան ձեռնարկումներում:
Ավելի ընդարձակՙ կարդացեք մեր առաջիկա համարում: