Սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է մշակույթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում սննդի օբյեկտի կառուցապատման առնչությամբ Կոտայքի մարզպետի ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերյալ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշման մասին: Հոկտեմբերի 5-ին նախարարը պատասխան նամակով հայտնում է, որ հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին: