«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ԻՎԱՆՉՈՒԿՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Չորսօրյա հանգստից հետո, որի ընթացքում «Մեծ սաղավարտ» մրցաշարի մասնակիցները բրազիլական Սան Պաուլուից տեղափոխվեցին իսպանական Բիլբաո, սկսվեց 2-րդ շրջանը: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Հիշեցնենք, որ առաջին շրջանում Արոնյանը հաղթել էր:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճը: Իսկ ահա Վասիլի Իվանչուկը, որը միայն 6-րդ տուրի նախօրեին էր ժամանել Բիլբաո, սպիտակներով հաղթեց ճապոնացի Հիկարու Նակամուրային:

Այդ հաղթանակի շնորհիվ Իվանչուկը զգալիորեն ամրապնդեց առաջատարի իր դիրքը: 6 տուրից հետո նա վաստակել է 13 միավոր: 7-ական միավորով հաջորդ տեղերում են Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը եւ Մագնուս Կառլսենը: 4 միավորով աղյուսակը եզրափակում է Ֆրանսիսկո Վալյեխոն: 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Կառլսենի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4