Տոկիոյի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչում Դավիթ Նալբանդյանը 4-6, 5-7 հաշվով պարտվեց բրիտանացի Էնդի Մարեյին ու դուրս մնաց հետագա պայքարից: Կիսաեզրափակիչում Մարեյը կմրցի իսպանացի Դավիթ Ֆեռերի հետ, որը հաղթեց չեխ Ռադեկ Շտեպանեկին (6-2, 7-6):
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ռաֆայել Նադալն ու Մարդի Ֆիշը: Նադալը հաղթեց Սանտյագո Հիրալդոյին (7-6, 6-3), իսկ Ֆիշը պարտության մատնեց Բեռնարդ Տոմիչին (6-7, 6-4, 6-1):