Բիլբաոյում ավարտին է մոտենում շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարը: Նախավերջինՙ 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Տուրի կենտրոնական հանդիպումը երկու առաջատարներիՙ Մագնուս Կառլսենի եւ Վասիլի Իվանչուկի մրցավեճն էր: Շահելով պարտիան, Կառլսենը վաստակեց 14 միավոր եւ հավասարվեց Իվանչուկին: Արոնյանն ու Նակամուրան ունեն 11-ական միավոր: Վերջինս պարտվեց Վալյեխոյին, որը 2-րդ շրջանում արդեն երկրորդ հաղթանակը տոնեց ու վաստակեց 10 միավոր: 9 միավորով հետնապահի դերում հայտնվեց Անանդը:
«Մեծ սաղավարտի» հաղթողը կորոշվի ավարտական տուրում: Ուշադրության կենտրոնում կլինի Իվանչուկ-Արոնյանը պարտիան: Առաջին շրջանում Արոնյանը պարտվել էր: Կառլսենը սեւերով կխաղա Նակամուրային հետ: Այս երկու պարտիաներն էլ կանվանեն մրցաշարի հաղթողին: Անանդի եւ Վալյեխոյի մրցավեճում հայտնի կդառնա աղյուսակը եզրափակող շախմատիստը: