«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2011-10-08 | #180, 2011-10-11 | #181, 2011-10-12


ԴԱՎԻԹ ԳՐԱՖԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԿԱՋԱԿՑԻ ԲԵՌԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

Գերմանիայի «Զաուեռլանդ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբի սան Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) իր 5-րդ մենամարտն էլ ժամկետից շուտ ավարտեց: Գերմանիայի Հաթերսհայմեր քաղաքում բելառուսցի Ալեքսանդր Բակի հետ մենամարտը տեւեց ընդամենը 1 րոպե 48 վրկ: Տեսնելով Գրաֆի բացարձակ առավելությունը ու գրոհների ընթացքում վերջինիս հուժկու հարվածները, Բակի մարտավկաները որոշեցին հրաժարվել հետագա պայքարիցՙ լուրջ անախորժություններից խուսափելու նպատակով: Դավիթ Գրաֆին հաղթանակ գրանցվեց տեխնիկական նոկաուտով: Պրոֆեսիոնալ ռինգում Գրաֆը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Մենամարտի ավարտից հետո Դավիթ Գրաֆը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է հայկական դպրոցի աշակերտներին եւ ցանկանում է դպրոցին ֆինանսական օգնություն ցուցաբերել:

«Այսօր ինձ եւ դպրոցի աշակերտների համար կրկնակի ուրախալի օր է, քանի որ Դավիթն իր հերթական հաղթանակով ոչ միայն ուրախացրեց եւ հպարտության բերկրալի զգացումով լցրեց մեր հոգիները, այլեւ ցանկություն հայտնեց դրամական աջակցություն ցուցաբերել Բեռլինի հայկական դպրոցին», Դավիթ Գրաֆի մենեջեր Ժիրայր Բասմաջյանի հետ զրույցում նշել է դպրոցի հիմնադիր տնօրեն Միքայել Մինասյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Դավիթի օրինակը կխանդավառի մեր մյուս հանրահայտ մարզիկներին հայեցի կրթությանն ու դաստիարակությանը սատարելու գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4