Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժինը` երեկ, ժամը 12:40-ին ԼՂՀ հյուսիսային սահմանում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող 1992-ին ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Միջադեպի հետ կապված մանրամասնությունները ճշտվում են: