«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2011-10-12 | #182, 2011-10-13 | #183, 2011-10-14


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ

Երեւանում այսօր տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար երեկ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել նախարարներին տեղափոխող օդանավը: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներին դիմավորել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Երեւան ժամանած պաշտոնյաների թվում է նաեւ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4