«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2011-10-12 | #182, 2011-10-13 | #183, 2011-10-14


ԱՌԱՅԺՄ ՉԿԱ ՈՐՈՇՈՒՄ ՍՈՂԱՆՔԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տավուշի մարզում սողանքի հետեւանքով կորածների դիակները հանվեցին հողի տակից ու հանձնվեցին հարազատներին: Սակայն մինչ այսօր դեռ որեւէ որոշում չի կայացվել, թե ով եւ որքան փոխհատուցում պետք է հատկացնի տուժած ընտանիքներին եւ զոհվածների հարազատներին: Արդեն կառավարության երկու հերթական նիստ է գումարվել, սակայն փոխհատուցման մասին տիրում է քար լռություն:

«Ազգը» կառավարության նիստից հետո փորձեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից տեղեկանալ, թե երբ եւ որքան է լինելու փոխհատուցումը: «Սողանքի հետեւանքով մահացածների հարազատներին աջակցությունը կլինի միայն այն դեպքում, ասաց նախարարը, եթե կառավարությունը համապատասխան որոշում կայացնի: Իսկ եթե մահացածների թվում լինեն սոցիալապես անապահովներ, ապա նրանց կտրվի համապատասխան օրենքով սահմանված փոխհատուցում»: Իսկ թե ո՞ր նախարարությունն է այդ խնդրով զբաղվումՙ նախարարը տեղյակ չէր եւ խոստացավ ճշտել:

Մինչ նախարարը կճշտի, հուսանք, որ կառավարությունը արագ որոշում կկայացնի այս դեպքի առիթով, քանզի այն բնական աղետ է, եւ նման դեպքերում գործում է արտակարգ իրավիճակների մասին համապատասխան օրենքը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4