«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2011-10-13 | #183, 2011-10-14 | #184, 2011-10-15


ՕՐԻՆԱԳԻԾ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ

Massispost-ից տեղեկանում ենք, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Դիեգո Կարամանուկյանն ու ՍԴՀԿ Ուրուգվայի կազմակերպության ատենապետ Լուիզ Ափրազյանը հանդիպել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռաֆել Մինչելինիին: Հանդիպման ընթացքում ուրուգվայցի սենատորը ներկայացրել է իր նոր առաջարկած օրինագիծը, ըստ որի Ուրուգվայի հաջորդ տարվա բյուջեով պետք է գումար հատկացվի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարանի կառուցման համար: Թանգարանում, ըստ սենատորի, պետք է ներկայացվեն Ցեղասպանության մասին հրատարակված գրքեր, ի ցույց կդրվեն ոճրագործությունը վկայող փաստեր: Այդ հաստատությունում կներկայացվեն նաեւ Ուրուգվայի հայ համայնքի պատմությունն ու գործունեության մասին դրվագներ:

Հիշեցնենք` Ուրուգվայը առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1965թ.-ին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4