Աբու Դաբիում մեկնարկում է ձյուդոյի Գրան պրիի հերթական խաղարկությունը: Այդ մրցումներին Հայաստանից կմասնակցեն 4 ձյուդոյիստներՙ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Նշենք, որ Դավթյանն ու Նազարյանը քաշային իրենց կարգերում դասակարգման ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 15-րդ եւ 16-րդ տեղերը ու լավ հնարավորություն ունեն օլիմպիական ուղեգրեր նվաճելու, քանի որ մրցաշարը վարկանիշային է: Նման հնարավորություն են պահպանում նաեւ Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկեւիչը: Աբու Դաբիում նրանց գործողությունները կղեկավարի Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտորիուն: