Վաղը Ռոտերդամում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Մրցումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակներըՙ Հայկուհի Նահապետյանը (51 կգ), Կարինե Գեւորգյանը (57 կգ), Արմինե Սինապյանը (60 կգ) եւ Աշխեն Սիմոնյանը (75 կգ): Մարզուհիներին ռինգ կուղեկցեն վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանը եւ Արսեն Դավթյանը: