Կիրակի Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են ժամկետային 3 զինծառայողներ: Էդմոնդ Ալեքսանյանին փրկել չի հաջողվել: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի փոխանցմամբ` զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս գալու Երեւանի կայազորի տարածքից:
Գասպարյանի մեկնաբանությամբՙ զինվորները հետեւել են ազգականների հորդորներին եւ ազգականի մեքենայով դուրս են եկել մայրաքաղաքի կայազորի տարածքից: «Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին եւ ազգականներինՙ զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետեւանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը: Ավտոպատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների», Գասպարյանի խոսքն է փոխանցում ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հ. Հ.