«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԸ

Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակի առիթով Ամերիկայի հայկական համագումարի Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային խորհուրդը Օկլենդի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում կազմակերպել է քննարկում, որին, ըստ համագումարի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրության, մասնակցել է Մ. Նահանգներում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ելույթներով հանդես են եկել նաեւ «ՀԱԼՈ» տրեստի փոխնախագահ Էնդրու Լայոնզը եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Վերջում հարց ու պատասխանի ձեւով պարզաբանումներ են տվել քննարկված նյութի շուրջը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4