«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


«ԱՇԽԱ՞ՐՀՆ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ, ԹԵ՞ ԵՍ»

Այսպես է վերնագրել իր նոր ալբոմը վերջերս իր 22 տարին նոր բոլորած Կոսմո Ջարվիսը , որ սեպտեմբերի վերջերին Բիրմինգհեմում կազմակերպել է ալբոմի շնորհանդեսը:

Կոսմոն, որն ըստ «Բիրմինգհեմ իվնինգ մեյլ» թերթի թղթակից Էնդի Կոուլմենի, որդին է ամերիկահայ մոր եւ բրիտանացի հոր, արդեն 300 երգերի եւ 65 կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Ծնվել է Ռիջվուդում (Նյու Ջերսի), բայց հետո տեղափոխվել է Դեվոն (Անգլիա) եւ կրքոտությամբ նվիրվել երաժշտությանն ու կինոարվեստին: Սկսել է երգեր գրել 12 տարեկանից, կինո նկարահանել մի փոքր ավելի ուշ:

«Սիրում եմ ամեն ինչ ինքնուրույն սովորել: Այդ պատճառով էլ 16 տարեկանից դուրս եկա դպրոցից: Ես «խենթ» եմ, ամեն ինչ կանեմ ծիծաղելի իրավիճակ ստեղծելու համար», խոստովանում է Կոսմոն, որ նոր ալբոմի թողարկմանը զուգահեռ նաեւ նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին տվել է «Անպատշաճ սենյակը» վերնագիրը: «Դա հիմնականում ծնող դառնալու եւ պատասխանատվություն ստանձնելու մասին է», բացատրում է նա: Տեղեկությունը «Արմինյն միրոր սփեքթեյթրից», որն արտատպել էր հոդվածը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4