Հայոց ցեղասպանությանը նվիրված Imperscriptible.fr ֆրանսիական կայքը երեկ ենթարկվել է թուրք հակերների հարձակմանը: Ինչպես Փարիզից հաղորդում է Ժան Էսկիյանը, կայքը նախկինում եղել է հակերների հարձակումների թիրախ: Կայքէջի վարիչի փոխանցմամբ` Imperscriptible.fr-ի համակարգը փակվել է, երբ 5 րոպեի ընթացքում կայքէջը ստացել է ավելի քան 3000 էլեկտրոնային նամակ: Սակայն հաջողվել է շատ արագ հայտնաբերել հակերական աղբյուրը` 214.207.187.78.static.turktelekom.com.tr:
Հ. Հ.